ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Ո՞րն էր ավելի սպասելի

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Ո՞րն էր ավելի սպասելի
02.11.2016 | 14:24

Երեկ ձյուն տեղաց, ու «փաթիլները» տեսանելի էին ամեն մի երկրորդ-երրորդ գրառումից: Այսօր արեգակը ծիկրակեց, և սույն իրողությունը «Ֆեյսբուքում» գրեթե աննկատ մնաց:
Հարց. ո՞րն էր ավել սպասելի: Ինչի՞ն ենք առավել ակտիվ արձագանքում: Դրանք կարելի էր նաև հռետորական հարցեր համարել:


Համենայն դեպս, փորձը հուշում է, որ լարվածություն հարուցող, այսպես ասեմ՝ նեգատիվին հակված լուրերը մի տեսակ ավելի «սպասված» են ու արագ են տարածվում: Նման վիճակն անհեթեթություն է, իհարկե, բայց ընդհանուր միտում է. բոլորին ու ամենուրեք «տորպեդահարում» են «մի վատ բան է լինելու» ապոկալիպտիկ սպասումներով, շարունակ ու առաջին հերթին մատուցում են աղետա-էքստրեմալ անցուդարձը, վթարներ-հրդեհներ-քրեական խրոնիկա, բնական աղետներ՝ ամենից արագ սպառվող լրատվական ապրանքեղենն է: Ուզես-չուզես, ընդհանուր տրամադրություն ու «հոգեբանական միջավայր» է ձևավորվում:
Բայց չէ՞ որ արևային եղանակը բնության նույնպիսի երևույթ է, ինչպես անձրևը, ինչպես ամպամած օրը, ինչպես ձյան տեղումը:


Ի դեպ, սովորաբար, ինչպես ընդունված է, բոլորս ասում ենք՝ այս տարվա առաջին ձյունը, մոռանալով, որ օրացույցով տարին մեկնարկում է հունվարի 1-ին՝ ձմռան ամենաձմեռային ամսից, երբ էլի ձյուն է տեղում, բայց այն ժամանակ մեր մտքերը կենտրոնացած են լինում Նոր տարվա մեկնարկի ու դրա հետևանքների վրա:
Լավ եղեք:

Դիտվել է՝ 6440

Մեկնաբանություններ